Խաչկավանք (Էրզրումի գավառ)
Գյուղ | ||
---|---|---|
Խաչկավանք | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Էրզրումի գավառ | |
Այլ անվանումներ | Խաչափայտ, Խաչկա գյուղ, Խաչկավան, Խաչքավան, Կզւլվանք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 25000 | |
|
Խաչկավանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 20 կմ հյուսիս, Արևմտյան Եփրատի ավազանի գետակներից մեկի ափին, Ծաղկավետ լեռան հարավային փեշերին։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդության Հերակլ Կայսեր Պասրկաստանի դեմ մղած կռիվների ժամանակ այս վայր է բերվել Քրիստոսի խաչափայտը, որի խփված տեղից աղբյուր է բխել։ Այդ աղբյուրի մոտ էլ կառուցվել է վանք, որը կոչվել է Խաչկավանք։ Իսկ ավելի ուշ ստեղծված բնակավայրը ևս կոչվել է վանքի անունով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի բնակիչների մի մասը 1830 թվականին գաղթել է Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղ։ Հայերը բռնի տեղահանվել են Մեծ Եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1877-1878 թվականներին ուներ 7 տուն հայ և 26 թուրք, իսկ 1909 թվականին 14 տուն հայ և 38 տուն թուրք բնակիչ։ Նախքան 1915 թվականի Մեծ եղեռնը ուներ 50 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, այգեգործություն, արհեստներն ու առևտուրն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում էր գտնվում Խաչկավանք անունով վանքը, որն ավելի հին է քան գյուղը։ Այն կառուցվել է VII դարում։ Տաճարն ունի հաստ և ամրապինդ պատեր։ Տաճարի հարավային կողմում գտնվում են միաբանների խցեր, ուխտավորների սենյակներ, արձանագրություն ունեցող դամբարաններ և խաչքարեր։ Խաչքարերից մեկը 1229 թվականի է։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ հայկական վարժարան։
Գրչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը եղել է գրչության կենտրոն[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 672-672
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն